Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ավետիք Բայանդուրի Ասատրյանին, Պերճանուշ Վազգենի Զաքարյանին և Անի Ավետիքի Ասատրյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 0,26605 հա (ծածկագիրը՝ 10-008-0002-0009, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասի բաժանման ընթացքում առաջացած թվով 2 հողամասերին տրամադրել հետևյալ հասցեները՝
1․ 0,14266հա հողամասին՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Արենի 26-րդ փողոց 10 բնակելի տուն։
2․ 0,12339հա հողամասին՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Արենի 26-րդ փողոց 10/1 հողամաս։