Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 06․03․2020 թվականի թիվ 28, 03․05․2024թվականի թիվ 055-Ա, 15․02․2024թվականի թիվ 022-Ա և 06․06․2024թվականի թիվ 074-Ա որոշումները, 16.07.2024 թվականին Արենիի համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1-4 արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 2,01899 հա (ծածկագիրը ` 10-008-0101-0127, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը, 1 785 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված <<Հին Արենի>> ՓԲԸ-ին, ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանին։
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,09123 հա (ծածկագիրը` 10-008-0101-0128, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը, 976 500 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված <<Հին Արենի>> ՓԲԸ-ին, ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանին։
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,17194 հա (ծածկագիրը ` 10-008-0178-0018, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նշանակության հողամասը, 1 575 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գառնիկ Խաչիկի Սիսակյանին։
4․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,51223 հա (ծածկագիրը ` 10-008-0184-0107, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նշանակության հողամասը, 525 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գառնիկ Խաչիկի Սիսակյանին։
5․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,17367 հա (ծածկագիրը ` 10-008-0124-0010, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը, 315 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գառնիկ Խաչիկի Սիսակյանին։
6․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,08778 հա (ծածկագիրը ` 10-008-0020-0009, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ գ․ Արենի 35-րդ փողոց 13/1 հողամաս) բնակավայրերի նշանակության հողամասը 3 150 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Լուիզա Զոհրակի Վարդանյանին։