Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 20-ը դեկտեմբերի 2024 թվականի թիվ 17 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 20.12.2024թվականի թիվ 17 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Թադեուս>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,033513հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
3. Արփա բնապահպանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների թեկնածությունները հաստատելու մասին։
4․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,43216հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
5․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացումներ և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
6. Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին։
7․ Ամանորյա տոներին Արենի համայնքի մանկապարտեզներին 2-օրյա արձակուրդ տրամադրելու մասին։
8․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը քննարկելու և իրեն սեփականության իրավունքով պատկանող Նիվա մակնիշի ավտոմեքենայի համար 4 նոր անվադող հատկացնելու մասին։
9․ Արենի համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանելու մասին։
10․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 174-Ա որոշման և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։