Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող նախկին վարչական շենքի 2-րդ հարկից 34,4 քմ տարածքը՝ 3 (երեք) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Ամերիկյան Համալսարանին՝ անգլերեն լեզվի անվճար ուսուցում կազմակերպելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին լիազորել օրենքով սահմանված կարգով և ժամկետում կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
|