Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումները, Արենի համայնքի ավագանու 27.09.2024թվականի թիվ 139-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սոկրատ Դավիթի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0203, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
2․ Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արենի Երևանյան խժուղի, 2/3 հողամաս։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 690 900 ՀՀ դրամ գումարը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։