Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,10804 հա հողամասը (ծածկագիր՝ 10-008-0101-0217-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն:
2․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,09344 հա հողամասը (ծածկագիր՝ 10-004-0005-0001, նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ ջրային) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն:
3․ Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2,14959 հա հողամասը (ծածկագիր՝ 10-036-0109-0001-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն: