Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի << 2025 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 174-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություններ․
1) Աղյուսակի 55-րդ տողում <<Ռինդ և Չիվա բնակավայրերի անասնաբույժ>> բառերը փոխարինել <<Արենի և Չիվա բնակավայրերի անասնաբույժ>> բառերով։
2․ Արենի համայնքի ավագանու 03․05․2024թվականի <<Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 053-Ա որոշման 7-րդ մասում կատարել փոփոխություններ․
1) <<<<Արմենիա Թրի Փրոջեքթ>> ԲՀ-ին>> բառերը և նշանները փոխարինել <<<<ԷՅ ԹԻ ՓԻ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀՄԴ-ին>> բառերով և նշաններով,
2) <<0,08>> թիվը փոխարինել <<0,11591>> թվով։
|