Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 24-ը դեկտեմբերի 2024 թվականի թիվ 18 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 24-ը դեկտեմբերի 2024 թվականի թիվ 18 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
3. Արենի համայնքի Արենի բնակավայրի 4-րդ, 5-րդ և 7-րդ փողոցները, այդ փողոցներին հարող փակուղիներն ու նրբանցքներն ընդգրկող թաղամասը իշխան Տարսայիճ Օրբելյանի անունով անվանակոչելու մասին։
4. Արենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։
5. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 164,64 քմ մակերեսով բնակելի տունը և սպասարկման համար անհրաժեշտ 0,00318 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը Խաչիկ բնակավայրի բնակիչ Արթուր Մանուկյանի ընտանիքին նվիրաբերելու մասին։
6․ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին և համայքնային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին պարգևավճարներ հատկացնելու մասին։
7․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ծառայողական ավտոմեքենաներից աճուրդով-վաճառքով օտարելու մասին։