Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վովա Սերյոժայի Զոհրաբյանի, Լիլյա Սուրենի Գասպարյանի, Լյովա Սերյոժայի Գասպարյանի և Ելենա Սերյոժայի Գասպարյանի, սեփականության իրավունքը Արենի համայնքի Արենի բնակավայրի 13-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող (հողամասի ծածկագիրը՝ 10-008-0066-0015) բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը։
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները։