Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշումը, Արենի համայնքի «Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման» հանձնաժողովի 20․12․2024թ․ թիվ 11 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1. Թույլատրել Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին կատարել Արփա գետի ափամերձ հատվածներում չորացած ծառերի սանիտարական հատում՝
ա) Հաբեթ Ծատուրյան՝ 3 խմ,
բ) Օմիկ Գրիգորյան
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Արենի համայնքի ղեկավարի օգնական Գագիկ Հովսեփյանի վրա: