Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասին 24-րդ կետի և <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և 13-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ․
1․ Անվավեր ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 08․11․2024 թվականի թիվ 545-Ա որոշումը։
2․ Հիմնադրել <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամ։
3․ Սահմանել, որ <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքը, որի անունից հանդես եկող լիազորված անձը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարն է։
4․ Հաստատել <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
5․ <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամի տնօրեն նշանակել Սյուզան Դավիթի Մարգարյանին (նույն.քարտ՝ 009514167, տրված 13.01.2018թ. 037-ի կողմից, հասցե՝ ՀՀ ՎՁՄ, Եղեգնաձոր համայնք, ք․ Եղեգնաձոր, Զ․ Անդրանիկի փ․, շ․ 19, բնկ․ 26)
5. <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6․Սույն որոշումը ներկայացնել Արենի համայնքի ավագանու հաստատմանը։