Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 056-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12 ՀՈՒԼԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 097-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով  Արենի համայնքի ավագանին որոշում է. 

   1․ Արենի համայնքի ավագանու 12․07․2024թվականի <<Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 097-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ․

1) Որոշման վերնագրի մեջ <<գյուղատնտեսական>> բառից հետո ավելացնել <<և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական>> բառերը։

2)  Որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝ <<Տալ համաձայնություն Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  0.087 հա  (ծածկագիրը՝ 10-004-0022-0015, 0,07667հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք, 0,01033հա-ի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության՝ կառուցված ինքնակամ բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու նպատակով>>

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner