Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի 2017թվականի արտադրության (նույնականացման համարը՝ 1112200045, գույնը՝ կանաչ, հաշվառման համարանիշը՝ 3794ԼՏ, շարժիչի համարը՝ 925885, թափքի համարը՝ 1112200045) տրակտորը աճուրդով օտարել։ Մեկնարկային գինը սահմանել գնահատված արժեքի 100%-ի չափով 1 802 000 ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի 2017թվականի արտադրության (նույնականացման համարը՝ 1112240050, գույնը՝ կանաչ, հաշվառման համարանիշը՝ 3793ԼՏ, թափքի համարը՝ 1112240050) տրակտորը աճուրդով օտարել։ Մեկնարկային գինը սահմանել գնահատված արժեքի 100%-ի չափով 1 802 000 ՀՀ դրամ։