Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը և քաղաքացիների դիմումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սուսաննա Սուրենի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 1,87686 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0155-0003, հողատեսքը՝ վարելահող) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Եղիա Ռազմիկի Գրիգորյանին, Սուսաննա Սուրենի Գրիգորյանին և Տարոն Եղիայի Գրիգորյանին համասեփականության իրավունքով պատկանող 0,25 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0160-0002, հողատեսքը՝ վարելահող) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի։