Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող (ծածկագիր՝ 10-025-0111-0096, հողամասի չափը՝ 0,12769 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Անահիտ Լևոնի Բադալյանին, Պերճանուշ Գվիդոնի Օհանյանին և Լևոն Բորիսի Բադալյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հողամասը և բնակելի տունը հասցեավորել ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Խաչիկ 13-րդ փ․ թիվ 13։
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի 13-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-025-0111-0096, հողամասի չափը՝ 0,12769 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Անահիտ Լևոնի Բադալյանին, Պերճանուշ Գվիդոնի Օհանյանին և Լևոն Բորիսի Բադալյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 178,5 քմ․ (բնակելի տուն կ/ն․ 62,1քմ․, բաց պատշգամբ կ/ն՝ 10,1քմ, բնակելի տուն՝ 80,7քմ․, բաց պատշգամբ՝ 25,6քմ) և օժանդակ կառույցները՝ 81,1քմ․ (մառան՝ 18,2քմ․, անասնաշենք 22,8քմ․, ծածկ՝ 24,5քմ․, հավաբուն՝ 8քմ․, բաց պատշգամբ՝ 7,6քմ) ճանաչել օրինական։
- Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված են ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024GDETXT:
- Առաջարկել կառույցն իրականացրած Լևոն Բադալյանին և մյուսներին վճարելու 1 քմ.` 456 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան համար՝ 81 400 (ութսունմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ և վճարելու 1քմ․ 273,6 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված օժանդակ կառույցների համար՝ 22 200 ՀՀ դրամ, ընդամենը՝ 103 600 ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|