Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․12․2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ռաֆիկ Կառլենի Սիմոնյանի սեփականություն հանդիսացող 0.156հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0016-0013, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների, հասցեն՝ Արենի, գ․ Արենի 36-րդ փողոց 48) հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական նպատակային նշանակության շինությունները՝ 366,21քմ (արտադրամաս՝ 323,98քմ․, պահեստ՝ 19,74քմ․, ծածկ՝ 11,58քմ․, ծածկ՝ 10․91քմ․) ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024XDCSZY:
- Առաջարկել կառույցն իրականացրած Ռաֆիկ Սիմոնյանին վճարելու 1 քմ.` 1813,5 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված արտադրական նշանակության շինությունների համար՝ ընդամենը 664 122 (վեց հարյուր վաթսունչորս հազար մեկ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
- Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի համար հաշվարկված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|