Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 052-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 052-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 03 ԱՊՐԻԼԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 03-ը մայիսի 2024 թվականի թիվ 5 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 03.05.2024թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2․ Արենի համայնքի  վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,

3․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին,

4․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից  աճուրդով օտարելու մասին,

5․ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային նախնական հայտերին համաձայնություն տալու մասին,

6․ Արենի համայնքի ավագանու 01․03․2024թվականի թիվ 029-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,

7․ Արենի համայնքի ավագանու 03․04․2024թվականի թիվ 047-Ա որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին,

8․ Արենի համայնքի ավագանու 12․12․2023թվականի թիվ 155-Ա որոշման հավելված 3-ում փոփոխություններ կատարելու մասին,

9․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին,

10․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում նոր հանրակրթական դպրոց կառուցելուն համաձայնություն տալու մասին,

11․ Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արենի համայնքում  բնակություն հաստատած ընտանիքներից համայնքային ենթակայության մանկապարտեզ հաճախող երեխաներին մանկապարտեզի փոխհատուցման վճարներից ազատելու մասին,

12․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն և վերոնշյալ հողամասերը Արենի բնակավայրում նոր գերեզմանատուն կառուցելու նպատակով հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

13․ Արենի համայնքի 2024թվականի շրջանավարտներին գումար հատկացնելու մասին։

14․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։ 

 

 


Կողմ -13

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.89 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner