Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումները, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.13713 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 10-037-0124-0001-ից, հողատեսքը՝ արոտավայր) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
2․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.10648 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 10-037-0124-0001-ից, հողատեսքը՝ արոտավայր) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։