Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 16-րդ փողոց 5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
2․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ռինդ բնակավայրի 16-րդ փողոց 23 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
3․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Աղավնաձոր բնակավայրի 1-ին փողոց 33 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
4․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
5․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի 1-ին փողոց 3 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին լիազորել օրենքով սահմանված կարգով և ժամկետում կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
|