Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն և 19․03․ 2015 թվականի N 596-Ն որոշումները, Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 179-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԹԱԴԵՈՒՍ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 0,613883հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0254-0035, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային օբյեկտների հողերի կատեգորիա՝ ջրային գործառնական նշանակության՝ 10 000մ3 ծավալով ջրավազանի կառուցման նպատակով։
2․ Վերը նշված հողամասին տրամադրել հատևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Աղավնաձոր 13-րդ փողոց, 20/1 հողամաս։
3․ Կառուցապատող <<ԹԱԴԵՈՒՍ>> ՍՊԸ-ին սահմանված կարգով տրամադրել նախագծման թույլտվություն, որի հերթական համարն է՝ 344։