Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը, ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 25․112024թվականի թիվ 11 նիստի դրական եզրակացությունը և քաղաքացու դիմումը ՝ որոշում եմ.
Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Միասնիկ Խաչատուրի Ստեփանյանին, Մարիամ Լիպարիտի Ղուկասյանին, Ժիրայր Միասնիկի Ստեփանյանին, Սանամ Մովսիսյանին, Ռազմիկ Ստեփանյաին, Կարեն Ժիրայրի Ստեփանյանին և Մանյա Ժիրայրի Ստեփանյանին համասեփականության իրավունքով պատկանող 0,31 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-037-0107-0086, հողատեսքը՝ պտղատու /կորիզավոր/ այգի ) բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ վարելահող՝ չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը։