Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 16․11․2018թվականի թիվ 109 որոշումը, Արենի համայնքի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելելու և սանիտարական էտը կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստի 08․11․2024թվականի թիվ 5 արձանագրությունը, որոշում եմ.
1. Թույլատրել Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Աշոտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարակից տարածքում կատարել չորացած ծառերի և ճյուղերի սանիտարական էտ։
2․ Հատված ծառերի և ճյուղերի 1 խմ-ի համար Արենիի համայնքապետարանի 900355105066 հաշվեհամարին վճարել 12 000 ՀՀ դրամ գումար։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Արենի համայնքի Արենի համայնքի ղեկավարի օգնական Ռոման Բաղդասարյանի և աշխատակազմի առաջատար մասնագետ Նվեր Սարգսյանի վրա: