Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, որոշումը, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,56592 հա (ծածկագիր՝ 10-036-0002-0018-ից, 1,33152հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ, 0,23440հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր) հողամասից առանձնացված 1,33152հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Չիվա 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 22/1 հողամաս։ Վերոնշյալ 1,56592հա հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։