Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և  հիմք ընդունելովՀայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով  Արենի համայնքի ավագանու 09․09.2025 թվականի թիվ 119-Ա որոշումը, որոշում եմ՝
1․Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 28 օգոստոսի 2025 թվականի «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների շենքերը համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» թիվ 248-Ա որոշումը։
2․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 16-րդ փողոց 5 հասցեում գտնվող  0․40127 հա  (ծածկագիր 10-008-0041-0019 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը և շինությունները (կաթսայատուն, կոյուղու մաքրման կայան, թվով 4 պարիսպ, հարթակ )՝ անորոշ ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
3․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ռինդ բնակավայրի 14-րդ փողոց 23 հասցեում գտնվող 0․3574 հա (ծածկագիր 10-037-0026-0018 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
4․Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղի  3 հասցեում գտնվող 0․587 հա  (ծածկագիր 10-004-0013-0011 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի  «Արևիկ»  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։
5․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի 1-ին փողոց  3 հասցեում գտնվող 0․265 հա (ծածկագիր 10-012-0021-0025 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Արենի համայնքի Արփի  բնակավայրի    մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։