Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումները, որոշում եմ՝
1․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արայիկ Օհանի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0085հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-004-0012-0006, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման։
2․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արայիկ Օհանի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0085հա (ծածկագիրը՝ 10-004-0012-0006, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ Ագարակաձոր 1-ին փողոց 2-րդ փակուղի 1) և 0,008հա (ծածկագիրը՝ 10-004-0012-0003, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ Ագարակաձոր 1-ին փողոց 5) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի վերամիավորման ընթացքում առաջացած 0,00165հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի գյուղ Ագարակաձոր 1-ին փողոց 5։