Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․11788 հա (ծածկագիրը՝ 10-004-0141-0027, հողատեսքը՝ այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 300 000 ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․07237 հա (ծածկագիրը՝ 10-008-0079-0005, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը , հասցե՝ ՀՀ ՎՁՄ Արենի համայնք գյուղ Արենի 43-րդ փողոց 58, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ից ոչ պակաս 1 800 000 ՀՀ դրամ։