Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
Արենի համայնքի ղեկավարի 04․07․2024թվականի թիվ 342-Լ որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ կերպ.
2. Արենի համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու, գործընթացի փուլերի՝ նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, իրազեկման, առաջարկների ընդունման և նախնական գնահատման, ծրագրերի իրականացման և հաշվետվությունների ընդունման նպատակով, ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
- Հանձնաժողովի նախագահ`Հուսիկ Սահակյան (Արենի համայնքի ղեկավար)
- Հանձանժողովի քարտուղար՝ Մհեր Ասատրյան (համայնքի ղեկավարի առաջին տեղակալ)
- Հանձնաժողովի անդամ՝ Գևորգ Սիմոնյան (համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար)
- Հանձնաժողովի անդամ՝ Մանվել Գրիգորյան (Արենիի համայքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
- Հանձնաժողովի անդամ՝ Նորայր Գրիգորյան (Արենիի համայքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ)