Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Նիկոլայ Թովմասի Սուքիասյանին և Մարգարիտ Վարանցովի Համբարձումյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,201հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0003-0010, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,05757 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 41-րդ փողոց, 66/1 հողամաս։
2) 0,14343 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի 41-րդ փողոց, 66 հողամաս։