Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հունիսի 2025 թվականի թիվ 8 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 18-ը հունիսի 2025 թվականի թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 174-Ա, թիվ 175-Ա, 20․12․2024թվականի թիվ 189-Ա և 04․04․2025 թվականի թիվ 044-Ա որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3․ Արենի համայնքի ավագանու 07․05․2025թվականի թիվ 057-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0,15621հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին։
4․ Արենի համայնքում 2025թվականին կազմակերպվող փառատոնների և գյուղի տոների ժամանակ տաղավարների անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին գումարների հատկացման մասին։
5. Արենի համայնքի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող 50/50 դրամաշնորհային ծրագրին գումար հատկացնելու մասին։
6. Արենի համայնքի ավագանու 15․01․2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին