|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2025 թվականի N 068-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.04ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29․12․2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ մասը, Արենի համայնքի ավագանու 11․02․2025թվականի թիվ 010-Ա որոշումը և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը որոշում եմ՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արտակ Նորիկի Հայրապետյանին և Անի Հովհաննեսի Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,04 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0112-0146) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
- Վերոնշյալ հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արենի 21 հողամաս։
- Առաջարկել հողի սեփականատերեր Արտակ Հայրապետյանին և Անի Առաքելյանին վճարելու հողամասի փոփոխության ընթացքում առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 442 600 ՀՀ դրամ: Գումարը վճարվում է անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355105132:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի սեփականատերերի կողմից կադաստրային արժեքների տարբերությունը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|