| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,11169 հա  (ծածկագիրը՝ 10-008-0101-0193, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական   նշանակության հողամասը  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 400%-ից ոչ պակաս 190 000 ՀՀ դրամ։ 2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,33181 հա  (ծածկագիրը՝ 10-008-0101-0187, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական  նշանակության հողամասը  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 400%-ից ոչ պակաս  570 000 ՀՀ դրամ։   |