Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ-ի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի օգտագործման կարգը՝ սույն որոշման հավելվածի համաձայն: |