Այսօր: Ուրբաթ, 10 Հուլիսի 2020թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.07.20 Աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 6- ին Արենիի Համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի որոշ անդամներ։ Քննարկման հիմնական թեման վերաբերում էր հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը։ Վարչական ղեկավարները ներկայացրեցին բնակավայրերում առկա խնդիրները, կատարված և նախատեսվող աշխատանքները։ Համայնքի ղեկավարը հերթական անգամ անդրադարձ կատարեց հացահատիկի ցանքսի, բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքին։ Աշխատակազմի անդամները և վարչական ղեկավարները ստացան համապատասխան հանձնարարականներ։

06.07.20 Ռինդ համայնքի արոտօգտագործողների միավորում

Հուլիսի 2- ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Ռինդ բնակավայրում ծանոթացան <<Ռինդ համայնքի արոտօգտագործողների միավորում>> սպառողական կոոպերատիվի ձեռք բերած տեխնիկայի առաջին խմբաքանակին։ Կոոպերատիվը ձևավորվել է դեռևս 2015 թվականին և ունի 174 անդամ։ Ընդհանուր առմամբ այն ունենալու է 12 անուն տեխնիկա և կցորդիչ` 71 000 000 արժողությամբ, որի 20 տոկոսը տրամադրել է կոպերատիվը։

06.07.20 Հանդիպումներ բնակավայրերում

Շարունակվում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հանդիպումները հակահամաճարակային միջոցառումներին աջակցելու նպատակով ստեղծված կամավորական խմբերի անդամների հետ։ Հուլիսի 1- ին համայնքի ղեկավարը հանդիպումներ ունեցավ Ելփին և Ռինդ բնակավայրերում ձևավորված խմբերի հետ։

06.07.20 Աշխատանքային այց

Հունիսի 30- ի աշխատանքային օրը համայնքի ղեկավարը շարունակեց Ագարակաձոր բնակավայրում։ Այստեղ Արենիի համայնքապետարանը Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համաֆինանսավորմամբ <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրի շրջանակներում իրականացնում է տեղի գերեզմանատան ցանկապատման աշխատանքները։ Պարոն Սահակյանը նաև հանդիպեց իր նախաձեռնությամբ ստեղծված կամավորական խմբի անդամների հետ, ովքեր պետք է բնակավայրում աջակցեն հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, բնակչության շրջանում տանեն քարոզչական և բացատրական աշխատանքներ։

06.07.20 Գնանշման հարցման մրցույթ
2020 թվականին Արենի համայնքը ևս ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ կատարելու է բազմաթիվ կապիտալ շինարարություններ։ Հունիսի 29- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ Աղավնաձոր բնակավայրում Տների տակ և Գործարանի մոտ թաղամասերի 300 գծմ. խմելու ջրագծի կառուցման, Աղավնաձոր բնակավայրերում կոյուղագծի կառուցման, Արենի բնակավայրում Նորավանքի ձորի խմելու ջրագծի կապտաժի նորոգում, Արփի բնակավայրում Ջրովանքի ձոր տարածքում խմելու ջրի երկու կապտաժների և թաց հորի կառուցման, Գնշիկ բնակավայրում Կարմիր քար տարածքում խմելու ջրի երկու կապտաժների և ջրագծի վերանորոգում, Ելփին բնակավայրում Մոխրոտ կոչվող ջրաղբյուրի կապտաժի նորոգման, Խաչիկ բնակավայրում Կարապետի ճոթեր հանդամասից մինչև Վերին թաղ խմելու ջրագծի Արտաքին ... Մանրամասն
06.07.20 Հանձնաժողովի նիստ

Հունիսի 29- ին Արենիի համայնքապետարանում տեղի ունեցավ Արենի համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողներին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումնմերը քննարկելու նպատակով մշտական հանձնաժողովի նիստ, որի քննարկմանը ներկայացվեց համայնքի բնակիչներց ստացված և համայնքի սոցիալական աշխատողի կողմից նախապես ուսումնասիրված 14 դիմումներ։ 14 դիմողներին կտրամադրվի 350000 դրամ օգնություն:

06.07.20 Աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 29- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Քննարկման հիմնական թեման վերաբերում էր հակահամաճարակային միջոցառումների կատարումը և դրանց արդյունավետությանը։ Պարոն Սահակյանը առաջարկեց բնակավայրերում ստեղծել ակտիվ բնակիչներից կազմված կամավորական խմբեր, ովքեր կկատարեն բացատրական աշխատանքներ ազգաբնակչության շրջանում։ Վարչական ղեկավարներին հանձնարարվեց ուշադրություն կենտրոնում պահել հացահատիկային կուլտուրաների հնձման աշխատանքների կազմակերպումը։ Ներկայացվեցին բնակավայրի հարկային պարտավորությունների կատարման ընթացքը։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսադարան
Արենի - Շարլ Ազնավուր - հիշատակի օր 06 10 2018
Վերջին զանգ, Արենի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3

0281-6-00-01

arenigyux@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner