Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2020 թվականի N 32

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ԱՊՐԻԼԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 23-ը ապրիլի 2020 թվականի թիվ 4 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1.  Արենի համայնքի ավագանու 23 ապրիլի 2020 թվականի թիվ 4  նիստի օրակարգը հաստատելու մասին,

2.  Արենի համայնքի ավագանու 30.07.2019թվականի թիվ 85 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

3.  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում իրականացված ֆինանսաբյուջետային  հսկողության ժամանակ հայտնաբերված Արենի համայնքի նախկին համայնքապետարանների կողմից ոչ նպատակային ծախսված գումարների հետվերադարձի գրաֆիկ կազմելու և հաստատելու մասին,

4.  Արենի համայնքի ավագանու 12 փետրվարի 2020 թվականի թիվ 15 որոշման թիվ 13 հավելվածի հիմնական միջոցների գույքագրման N2 ցուցակում փոփոխություններ կատարելու մասին,

5.  Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի <<Ներքին ձոր>>   հանդամասում 200գծմ ոռոգման  ջրատարի  կառուցմանը համաձայնություն տալու մասին,

6.  Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Զալիկ Վահանյանի դիմումը քննարկելու մասին,

7.  Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի մշակույթի տան նկուղային հարկից առանձնացված 200քմ հատվածը 1 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

8.  Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի ծրագրով` որպես սողանքի և սելաֆի պաշտպանիչ գոտի, 2.5հա հողատարածքի վրա տնկված դեկորատիվ  ծառերը պահպանելու, հետագա խնամքը կազմակերպելու և տարածքը կանաչապատելու նպատակով Չիվա բնակավայրի բնակիչ Հմայակ Թադևոսյանին անհատույց հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

 

9.  Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում Եվրոխորհրդի դրամաշնորհային ծրագրով գյուղապետարանի շենքի մեկ սենյանի վերանորոգման և կահավորման նպատակով  գումար ստանալու համար արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին

10. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի բնակիչ Անդրանիկ Արարատի Գևորգյանի ընտանիքին միանվագ դրամական օգնություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին,

11. Արենի համայնքի ղեկավարի բյուջեի կատարման 2020թվականի առաջին եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին,

12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 0.00530հա բնակավայրերի նշանակության հողամասը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,

13.  01.01.2020-31.03.2020թթ. ընկած ժամանակահատվածում <<Արենի>>  ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին


Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(341.98 Կբ)
(178.52 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner