Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 23-ը ապրիլի 2020 թվականի թիվ 4 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 23 ապրիլի 2020 թվականի թիվ 4 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում Եվրոխորհրդի դրամաշնորհային ծրագրով գյուղապետարանի շենքի մեկ սենյանի վերանորոգման և կահավորման նպատակով գումար ստանալու համար արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին,
3. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում իրականացված ֆինանսաբյուջետային հսկողության ժամանակ հայտնաբերված Արենի համայնքի նախկին համայնքապետարանների կողմից ոչ նպատակային ծախսված գումարների հետվերադարձի գրաֆիկ կազմելու և հաստատելու մասին,
4. Արենի համայնքի ավագանու 12 փետրվարի 2020 թվականի թիվ 15 որոշման թիվ 13 հավելվածի հիմնական միջոցների գույքագրման N2 ցուցակում փոփոխություններ կատարելու մասին,
5. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի <<Ներքին ձոր>> հանդամասում 200գծմ ոռոգման ջրատարի կառուցմանը համաձայնություն տալու մասին,
6. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Զալիկ Վահանյանի դիմումը քննարկելու մասին,
7. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի մշակույթի տան նկուղային հարկից առանձնացված 200քմ հատվածը 1 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին,
8. Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի ծրագրով` որպես սողանքի և սելաֆի պաշտպանիչ գոտի, 2.5հա հողատարածքի վրա տնկված դեկորատիվ ծառերը պահպանելու, հետագա խնամքը կազմակերպելու և տարածքը կանաչապատելու նպատակով Չիվա բնակավայրի բնակիչ Հմայակ Թադևոսյանին անհատույց հատկացնելուն համաձայնություն տալու մասին,
9. Արենի համայնքի ավագանու 30.07.2019թվականի թիվ 85 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
10. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի բնակիչ Անդրանիկ Արարատի Գևորգյանի ընտանիքին միանվագ դրամական օգնություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
11. Արենի համայնքի ղեկավարի բյուջեի կատարման 2020թվականի առաջին եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին,
12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 0.00530հա բնակավայրերի նշանակության հողամասը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
13. 01.01.2020-31.03.2020թթ. ընկած ժամանակահատվածում <<Արենի>> ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին |