Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.25 Արենի համայքնի հարգելի՛ բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Շարունակական Կրթության ծրագրերը կանցկացվեն նաև Արենի համայնքում։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու գրասենյակի բացմանը, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին, 14։00-ին՝ Արենի բնակավայր, 6-րդ փողոց, 2 հասցեում։
23.09.25 📍Արենի համայնքի սիրելի բնակիչներ
📌Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացվելու է «Ճանաչիր Հայաստանը» խորագրով մարզային զբոսաշրջային ցուցահանդես, որի ընթացքում այցելուներին հնարավորություն կընձեռվի բացահայտել հետաքրքրիր ճանապարհորդական ուղղություններ, կապ հաստատել զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ, ծանոթանալ ոլորտի զարգացման վերջին միտումներին:
📌Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
21.09.25 ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Արենի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) համայնքի սիրելի բնակիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ պետականություն կառուցելու օգտին։
Անկախությունը սրբազան արժեք է, որը մեզ պարտավորեցնում է լինել միասնական, աշխատել հանուն մեր երկրի խաղաղության, զարգացման և ապագայի։ Միայն համախմբվածությամբ և նպատակային աշխատանքով կարող ենք մեր հայրենիքը դարձնել ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու ապահով։
Կրկին շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և նոր հաղթանակներ։
Շնորհավո՛ր Անկախության տոնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
21.09.25 Սեպտեմբերի 20-ին Արենի համայնքի Խաչիկ սահմանապահ գյուղում 9-րդ անգամ անցկացվեց ամենամյա ավանդական Գաթայի փառատոնը
Սեպտեմբերի 20-ին Արենի համայնքի Խաչիկ սահմանապահ գյուղում 9-րդ անգամ անցկացվեց ամենամյա ավանդական Գաթայի փառատոնը, որը տարիներ շարունակ դարձել է ոչ միայն համեղ ուտեստի, այլև ազգային ավանդույթների և մշակույթի մեծ տոն։ Գաթան, լինելով հայկական խոհանոցի հնագույն ու սիրված անուշեղեններից մեկը, խորհրդանշում է ընտանեկան ջերմություն ու հյուրընկալություն։ Բացման խոսքում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ՝ ընդգծելով ազգային ավանդույթների պահպանման ու տարածման կարևորությունը։ Այս տարի ևս փառատոնի խորհրդանիշը դարձավ հսկայական գաթան։ Անցյալ տարվա 4 մ 40 սմ տրամագծով հսկան ավելացել էր ևս 8 սմ-ով ։ Ըստ ավանդույթի՝ գաթայի մեջ տեղադրվել էին 9 մետաղադրամներ, որոնք խորհրդանշում ... Մանրամասն
19.09.25 Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
Նոր հնարավորություն քաղաքացիների համար
Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
✅Նկարիր
✅Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
✅Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
📱«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․
🔹 ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
🔹 նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
🔹 բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
✅Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
#Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Արենի համայնքի ավագանու՝ 15.01.2025թ.-ի թիվ 1 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 10.09.2024թ.ի թիվ 12 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 25.07.2024թ-ի թիվ 10 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 26.05.2024թ.-ի թիվ 8 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 06.06.24 թ.-ի թիվ 7 նիստ:
Արենի համայնքի ավագանու՝ 20.05.2024թ.-ի թիվ 6 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 03.04.2024 թ-ի թիվ 4 նիստ
Արենի համայնքի ավագանու 2024 թ.-ի թիվ 3 նիստ մաս 2
Արենի համայնքի ավագանու՝ 2024 թ.-ի թիվ 3 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 15.02.24 թ. թիվ 2 նիստ
25.01.2024 թ.-ի թիվ 1 արտահերթ նիստ: Մաս 2
Արենի համայնքի ավագանու՝ 25.01.2024 թ.-ի թիվ 1 արտ
Արենի համայնքի ավագանու՝ 3 հերթական նիստ
Ավագանու 14.02.2023 թ-ի թիվ 2 հերթական նիստ ՄԱՍ 2
Ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստը՝ ուղիղ.
Ավագանու 20.05.2021 թվականի թիվ 8 արտահերթ նիստ:
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 2
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 2
Ինչպես դիմել համայնքապետարան
22.01.2021 թվականի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ
22.01.2021 թ.-ի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ ՄԱՍ 2
Արենի համայնքի ավագանու՝ թվականի թիվ 3 նիստ մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 1
Արենի համայնքի ավագանու՝ թիվ 15 արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner