Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 101-Ն «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն՝
ա) որոշման 1-ին կետի մեջ ավելացնել նոր ենթակետ՝ 1.1 Մազ մակնիշի վակումային մեքենայի վարորդի օգնականի համար սահմանել վարձատրության չափ՝ 1300 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝ ներառյալ հարկերը,
բ) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության արժեքը սահմանել՝
ա) 1 այցը համայնքի բնակիչների համար` 30 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը,
բ) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 15 000 ՀՀ դրամ,
գ) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում սոցիալապես անապահով ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով,
դ) Արենի համայնքի վարչական տարածքում 1 այցը կազմակերպությունների համար 40 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, վարչական տարածքից դուրս՝ տեղափոխման 1 կմ-ը՝ 500 ՀՀ դրամ,
ե) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 20 000 ՀՀ դրամ,