Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 01.07.2020 թվականի թիվ 01/07.4/4175-2020 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ Տրանզիտ մակնիշի 823 LL 70 պետհամարանիշի ուղևորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուն, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:
2. Սահմանել ուղևորատար միկրոավտոբուսի վարորդի աշխատավարձի չափը՝ 220 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին`
ա) հաստատել երթուղու գրաֆիկ համաձայն որի իրականացնել ուղևորափոխադրումներ բոլոր բնակավայրերից
բ) ուղևորափոխադրումների կազմակերպման համար հատկացնել դիզելային վառելիք՝ ըստ սահմանված նորմերի,
գ) օրենքով սահմանված դեպքում վճարովի ծառայության թույլտվություն տրամադրվելու դեպքում անցնել վճարովի ծառայության սահմանված շուկայական գների 50%-ի չափով
4. Ապահովել պարետի որոշմամբ սահմանված համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
5. Լիցենզավորված ուղևորափոխադրում իրականացնող ընկերության կողմից երթուղու սպասարկումը վերսկսելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: