Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թվականի թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ մասի 5-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.14516հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0265-0009, գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի) ճանաչել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն,
2. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.10991հա բնակավայրերի նշանակության հողանասը (ծածկագիր՝ 10-020-0083-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) ճանաչել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն:
3. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.03456հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-025-003-, գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների) և հողամասի վրա առկա 69.41քմ մակերեսով նախկին պոպմակայանի շենքը ճանաչել առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
4. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.029հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0054, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասի վրա առկա նախկին անասնաբուժարանի շենքը ճանաչել առանձին միավոր համայնքային սեփականություն:
5. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.03524հա բնակավայրերի նշանակության հողանասը (ծածկագիր՝ 10-020-0044-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասի վրա առկա շինությունը՝ 570.97քմ. ճանաչել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն: