Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թվականի թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ մասի 5-րդ կետը ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում գտնվող թվով 3 ջրամբարները (ընդհանուր մակերեսը՝ 342.32քմ.) և պոմպակայանի շենքը (ընդհանուր մակերեսը՝ 79.41քմ ) համայնքի հաշվեկշռում հաշվառելուն,
2. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.38697հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-025-0013-0003, գործառնական նշանակությունը կոմունալ ենթակառուցվածքների) ճանաչել համայնքային սեփականություն: