Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է՝
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի վարչական տարածքի 37փողոց թիվ 9 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 0,07050հա (ծածկագիրը՝ 10-008-0191-0015 նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ ջրային) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Նախնական գինը սահմանել կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով՝ 2412 (երկու հազար չորս հարյուր տասներկու ) ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի վարչական տարածքի 37փողոց թիվ 5 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 0,07հա (ծածկագիրը՝ 10-008-0191-0014 նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ ջրային) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Նախնական գինը սահմանել կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով՝ 2394 (երկու հազար երեք հարյուր իննսունչորս ) ՀՀ դրամ: