Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 31-րդ, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0, 045 հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-037-0026-0034) հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության,
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին կազմել հողաշինական գործ և ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: