Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգերը բարելավելու նպատակով առաջարկել Արենի համայնքի ղեկավարին սեղմ ժամկետում պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթեր և ներկայացնել ավագանու քննարկմանը: |