Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հարգել Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Ահարոն Ժորայի Հարությունյանի դիմումը և տալ համաձայնություն Ա. Հարությունյանին որպես հաշմանդամ սոցիալական ծրագրով նվիրաբերած փոխադրամիջոցի (մակնիշը՝ CHRAYSLER TOWN COUNTRY V6 3.3) գույքահարկի նկատմամբ կիրառել արտոնություն՝ ազատել մեքենայի տարեկան վճարվելիք 38100 ՀՀ դրամ գույքահարկից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից,
2. Ա. Հարությունյանի սեփականություն հանդիսացող CHRAYSLER TOWN COUNTRY V6 3.3 մակնիշի ավտոմեքենայի համար կուտակված գույքահարկի ապառքները և տույժերը ենթակա են վճարման մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թվականի սեպտեմբերի 1-ից: |