Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 92
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.84211ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 29-րդ,  Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի   թիվ 1/փ-52 դրական  եզրակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

  ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի  գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.

 1. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի 45-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող 1.00811հա (նպատակային նշանակությունը՝ ջրային գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրային  արոտավայր, ծածկագիրը՝ 10-008-0179-0009)  հողամասից 0.84211հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. Նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո հողամասում առկա.

ա) Ջրավազանի (մակերեսը՝ 814.5քմ, ծածկագիրը՝ 10-008-0179-0009-002) նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես լողավազան,

բ) Օժանդակ շինության (մակերեսը՝ 365.46քմ,  ծածկագիրը՝ 10-008-0179-0009-005նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես լողավազանի օժանդակ շինություն,

գ) թվով 10 հատ (յուրաքանչյուրի մակերեսը՝ 8քմ,  ծածկագրերը՝ 10-008-0179-0009-006-ից 10-008-0179-0009-015,  ) ծածկերի նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես տաղավարներ,

դ) 12.3 քմ մակերեսով ծածկի (ծածկագիրը՝ 10-008-0179-0009-016նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես տաղավար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր Մայիս Մկրտչյանի կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած հողի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 827 384 (երկու միլիոն ութ  հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner