Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 99
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 99


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 02 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ <<ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՀՈՒՆԻՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 23 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 1000 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ <<ՎԱՐԴԱԲԼՈՒՐ>> ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 34 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14.09.2018ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 88 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ նախկին Ագարակաձոր համայնքի ավագանին 02 նոյեմբերի 2017 թվականի թիվ 34 որոշումը կայացնելիս <<Վարդաբլուր>>  բնապահպանական հիմնադրամի  կանոնադրությունը պետական  գրանցում չի ունեցել, որի պատճառով  հիմնադրամը չէր կարող  սահմանված կարգով դիմել և համայնքապետարան ներկայացնել  պահանջվող փաստաթղթերի  անհրաժեշտ  փաթեթը հիմնադրամին անհատույց (անժամկետ) հողեր հատկացնելու համար և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 1-ին  հոդվածի 2-րդ, 37-րդ հոդվածի 1-ին և 38 –րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու 02 նոյեմբերի 2017 թվականի, << Ագարակաձոր համայնքի  ավագանու 30 հունիսի 2017 թվականի թիվ 23 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Ագարակաձոր համայնքի 1000 հա  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը <<Վարդաբլուր>> բնապահպանական հիմնադրամին տրամադրելու մասին >>  թիվ 34 որոշման 2-րդ կետը ճանաչել անվավեր:

2. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի թիվ 88 որոշումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner