Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 92
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 03 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 03 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 11 նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 03 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին

2.Արենի համայնքի ղեկավարի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին

3. ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համագործակցության և զարգացման գործում զգալի ավանդի ներդրման համար հայազգի գործարար Վահե Սամվելի Պետրոսյանին Արենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

4. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերից նպատակային նշանակության փոփոխության համաձայնություն տալու մասին

5. Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Վալենտին Մանուկյանի դիմումը քննարկելու մասին

6. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բժշկուհի Լարա Հարությունյանին բնակավայրի հին հիվանդանոցի շենքից բնակելի տարածք նվիրատվության կարգով հատկացնելու մասին

7.  <<Ռինդի արոտօգտագործողների միավորում>> սպառողական կոոպերատիվի համար գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով 20% (մոտավորապես 13 մլն ՀՀ դրամ) համայնքապետարանի բյուջեից ներդրում կատարելուն համաձայնություն տալու մասին,

8.  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու 02 նոյեմբերի 2017 թվականի <<Ագարակաձոր համայնքի ավագանու 30 հունիսի 2017 թվականի թիվ 23 որոշումն ուժը կորցրած ճանաչելու եվ Ագարակաձոր համայնքի 1000 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը <<Վարդաբլուր>> բնապահպանական հիմնադրամին տրամադրելու մասին>> թիվ 34 որոշման 2-րդ կետը անվավեր ճանաչելու մասին: 

9. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում  հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին: 

10. 2018թ-ի 3-րդ եռամսյակում համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner