Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 22/02/2018 11:00
Վարող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈՄԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՆԱՅՆԱԳՈՐԾ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ
Բովանդակություն *

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին համայքապետարանում տեղի ունեցավ Արենի բնակավայրի ճանապարհամերձ վաճառակետերի տերերի հետ հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել միատեսակ տաղավարների կառուցումը: Նախորդ հանդիպման արդյունքում որոշվել էր հանդիպել արդեն պատրաստի առաջարկություններով` ինչպես վաճառականների, այնպես էլ համայնքապետարանի կողմից: Հանդիպման ընթացքում ներկայացվեց տաղավարների նախագծերի երկու տարբերակ: Համայնքի ղեկավարը հրահանգեց աշխատակազմի առաջատար մասնագետ - ճարտարապետին յուրաքանչյուր վաճառակետին ցուցաբերել անհատական մոտեցում և աջակցել կառուցման աշխատանքներին:

    Հանդիպմանը ներկա էր նաև Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար, ավագ խորհրդատու Գևորգ Պողոսյանը: Նա ներկայացրեց, որ աշխատանքներ են տարվում որպեսզի տնայնագործ գինեգործները նույնպես, բացառության կարգով, հնարավորություն ունենան  հանդես գալ որպես ընտանեկան ձեռնարկատերեր, որը թույլ կտա նրանց մտնել հարկային դաշտ և վաճառել շշալցված և ակցիզավորված գինիներ: Հանդիպման մասնակից կողմերի միջև եղան մտքերի, կարծիքների փոխանակություններ, Համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner