Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 40
 
Համար 40Ամսաթիվ 23/09/2019 10:00
Վարող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՎայրԱրենիի համայնքապետարան
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Սեպտեմբերի 23- ին Արենիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ղեկավարի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Ամփոփվեցին սեպտեմբերի 21- ին կայացած գաթայի փառատոնի արդյունքները, ընդգծվեցին ձեռքբերումները և բացթողումները։ Ներկայացվեց բնակավայրերի փողոցները ասֆալտի երկրորդական հումքով խճապատման աշխատանքների ընթացքը։ Պարոն Սահակյանը նշեց, որ համայնքի տարածքում բիզնես գործունեություն ծավալող Տերտերյանների ընտանիքը Ռինդ և Չիվա բնակավայրեր 200 ուղեբեռ ասֆալտի երկրորդական հումք տեղափոխելու նպատակով տրամադրել է 2038000 դրամ գումար, որի առթիվ Արենիի համայնքապետարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Տերտերյանին։ Խորհրդակցությանը մասնակցեցին նաև Եղեգնաձորի ԱԻՆ ծառայության ներկայացուցիչները, ովքեր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հետ արդյունավետ համագործակցության համար համայնքի ղեկավարին հանձնեցին շնորհակալագիր։ Ներկայացվեց նաև բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքը։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner