2019 թվականի N_ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՍՈՖԻԿ ՎԱՂԻՆԱԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ԼԵՎՈՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԼԱԶՐ ՍԵԴՐԱԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ՝ ՆԵՐԿԱՅԻՍ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 36.78 Ք.Մ., 58.24 Ք.Մ. ԵՎ 37.92 Ք.Մ. ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի պահանջներով, և հաշվի առնելով Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչներ Սոֆիկ Վաղինակի Աբրահամյանի, Անահիտ Լևոնի Բադալյանի և Լազր Սեդրակի Ղազարյանի դիմումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից 36.78քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով տրամադրել Խաչիկ բնակավայրի բնակիչ Սոֆիկ Վաղինակի Աբրահամյանին:
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից 58.24քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով տրամադրել Խաչիկ բնակավայրի բնակիչ Անահիտ Լևոնի Բադալյանին:
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից 37.92 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով տրամադրել Խաչիկ բնակավայրի բնակիչ Լազր Սեդրակի Ղազարյանին:
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|